“Հանուն բարոյականության” միջազգային
հասարակական շարժման
ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈԴԵՔՍ *

  1. Ես վարվում եմ ուրիշների հետ այնպես, ինչպես կուզենայի, որ ուրիշները վարվեն ինձ հետ:
  2. Ես վնաս չեմ պատճառում ո՛չ մարդկանց, ո՛չ կենդանիներին եւ ո՛չ էլ Բնությանը:
  3. Ես սիրով եւ հոգածությամբ եմ վերաբերվում մերձավորներիս եւ մեր ընդհանուր տանը՝ Երկիր մոլորակին:
  4. Ես կողմ եմ աշխատանքին` հանուն Համընդհանուր Բարօրության:
  5. Ես ընտրում եմ ազնվությունը, ճշմարտացիությունը եւ անկեղծությունը, բարոյական մաքրությունը եւ համեստությունը հասարակական եւ անձնական կյանքում:
  6. Ես ձգտում եմ իմ գիտակցության մակարդակի բարձրացմանը եւ դրական մտածելակերպին:
  7. Ես վարում եմ առողջ ապրելակերպ:
  8. Ես ուրախանում եմ ուրիշների հաջողություններով, ինչպես կուրախանայի իմ սեփականներով:
  9. Ես կողմ եմ բոլոր ժողովուրդների բարեկամությանը:
  10. Ես ապրում եմ համաձայն իմ Խղճի թելադրանքի:



*Յուրաքանչյուր Կոդեքս ենթադրում է` նրա տակ ստորագրող մարդը պատվո խոսք է տալիս, որ պարտավորվում է միշտ գործել համաձայն իր ստանձնած պարտավորությունների:
Մեր Կոդեքսը բացառություն չի կազմում:
Սակայն մենք հասկանում ենք, որ գիտակցության փոփոխությունը աստիճանական բնույթ ունի: Սկզբում մենք գիտակցում եւ ընդունում ենք բարոյական սկզբունքները: Երկրորդ փուլում՝ փորձում ենք գործել համաձայն դրանց (այս փուլում մենք, համեմատելով Կոդեքսի դրույթների հետ, ճշգրտում ենք մեր ընտրությունները, որոշումները եւ արարքները, գիտակցում ենք մեր սխալները… ահա թե ինչու է անհրաժեշտ բազմապատկման աղյուսակի նման անգիր իմանալ Կոդեքսը): Վերջապես երրորդ փուլում բարոյական սկզբունքները սերտաճում են մեր գիտակցության հետ այն աստիճան, որ մենք գործում ենք միայն եւ միայն բարոյականորեն եւ ոչ այլ կերպ:
Կոդեքսը գծագրում է այն բարձր բարոյական սկզբունքները, որոնց մենք ձգտելու ենք՝ նրա տակ ստորագրելով: